copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:29 09-09-2021

Քվարելիի բանկում հաճախորդներին պատանդ վերցրած տղամարդուն բերման են ենթարկել

Զինված տղամարդը, որ պատանդ էր վերցրել հաճախորդներին Վրաստանի Քվարելի քաղաքի բանկի մասնաճյուղում, բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է SOVA-ն: Հատուկ գործողությունն ավարտված է: Ավելի վաղ հաղորդվել էր պատանդ վերցված մարդկանց ազատ արձակման մասին. պատանդառվել էր մինչև 15 մարդ:

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հաստատել է, որ բանակցությունների ընթացքում հանցագործը փրկագին է պահանջել մարդկանց ազատ արձակելու դիմաց, սակայն չի նշել կոնկրետ գումարի չափը: Լրատվամիջոցները հայտնում են, որ նա պահանջել է 500 հազար լարի:

Քրեական գործը հարուցվել է միանգամից մի քանի հոդվածներով: Դեռևս անհայտ է՝ պարզվե՞լ է արդյոք պատանդ վերցրած տղամարդու ինքնությունը: Լրագրողները հաղորդում են միայն հանցագործի մոտավոր տարիքը. նա մինչև 45 տարեկան է:

Ամենից շատ դիտված