copy image url
Ավելին 5 տարի առաջ - 23:06 25-06-2021

Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում ոստիկանությունը բերման է ենթարկել անցորդներին դանակով սպառնացող տղամարդուն

Հռոմի ոստիկանությունը վնասազերծել և բերման է ենթարկել մի մարդու, ով դանակով վախեցրել է անցորդներին Սուրբ Պետրոսի հրապարակի տարածքում: Այդ մասին հայտնում է իտալական տեղական RomaToday թերթը:

46-ամյա ֆրանսիացին հետապնդում էր Վատիկանի հարակից Բորգոյի շրջանի ռեստորանների այցելուներին: Տղամարդը թքել է նրանց վրա և դանակ պահել մի կնոջ դեմքի: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, տղամարդը հոգեկան անկայունության նշաններ է ցույց տվել և բղավել, որ կսպանի բոլորին:

Իրավապահ մարմինները բերման են ենթարկել կարգազանցին: Նրա ուսապարկի մեջ ութ դանակ է հայտնաբերվել: Տղամարդը շարժվում էր դեպի Վատիկանի գլխավոր եկեղեցին: Ներկայումս բժիշկները բուժզննում են անցկացնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական Վյուրցբուրգ քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Հարձակվողի գործողությունների արդյունքում երեք մարդ է մահացել, և առնվազն վեցը՝ վիրավորվել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում