copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:09 09-09-2021

Թասիբով, Գյումրին կռնա, ՔՊ, ՀՀԿ, ՀՅԴ. Լուսավոր. Գյումրիի առաջիկա ընտրությունները թեժ են լինելու

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ. Oragir.news–ի տեղեկություններով, ՀՅԴ-ն հնարավոր է ընտրություններին առանձին մասնակցի, չնայած նրան, որ «Հայաստան» դաշինքը չի մասնակցելու ընտրություններին։ Արդեն հայտնի է, որ Գյումրիում քաղաքական նոր միավորումներ կձևավորվեն՝ ընտրություններին մասնակցելու համար։ Դրանցից մեկը «Թասիբով» դաշինքն է։ Այդ դաշինքի թեկնածուն լինելու է հասարակական քաղաքական գործիչ, գյումրեցի Կարապետ Պողոսյանը։

Մյուս նորաստեղծ դաշինքը «Գյումրին կռնա»-ն է, որտեղ միավորվելու են գյումրեցի «անկախականները»։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Բալասանյան» դաշինքը ևս մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, իսկ ցուցակը գլխավորելու է Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ ՔՊ ցուցակը գլխավորելու է գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Տեղեկություններ կան նաև, որ գուցե ՀՀԿ ցուցակը գլխավորի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը։ ԲՀԿ-ն դեռ որևէ բան պաշտոնապես չի հայտարարել. կարելի է ենթադրել, որ այս ընտրություններին մասնակցել-չմասնակցելը բխելու է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան պայմանավորվածությունից։ «Լուսավոր Հայաստան»-ում քննարկումներ են ընթանում, մասնակցելու դեպքում ավագանու ցուցակը կգլխավորի ԼՀԿ արդեն նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից