Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:13 08-09-2021

Իրանն արգելափակում է տեսուչների մուտքը միջուկային օբյեկտներ. ՄԱԳԱՏԷ

Իրանն արգելափակում է միջազգային տեսուչների մուտքն իր միջուկային ծրագրի հետ կապված որոշ լաբորատորիաներ և հաստատություններ, ինչպես նաև արգելափակում է մի քանի վայրերում հայտնաբերված ռադիոակտիվ մասնիկների հետքերի տվյալների հետաքննությունը: Այս մասին ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) երկու գաղտնի զեկույցներում, որոնք ներկայացվել են կազմակերպության անդամ երկրներին:

ԶԼՄ-ներին հասած տեղեկատվության համաձայն՝ զեկույցներից մեկում ՄԱԳԱՏԷ-ն քննադատում է Իրանին՝ գործակալության մասնագետներին իրանական միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկների մուտքը մերժելու համար: Պարբերական ստուգումների բացակայության դեպքում, որոնք փետրվարին ընդհատվել էին Թեհրանի կողմից, տեսախցիկները մնում են միջուկային լաբորատորիաներում կատարվող իրադարձություններին հետևելու միակ միջոցը: Այնուամենայնիվ, տեսախցիկները տեխնիկական սպասարկման կարիք ունեն: Զեկույցում ասվում է, որ միջուկային ցենտրիֆուգների հավաքման կենտրոնում տեղադրված տեսախցիկները ստուգելուց հետո, որտեղ տեսուչները մուտք էին գործել սեպտեմբերի սկզբին, պարզվել է, որ չորս տեսախցիկներից մեկը ոչնչացված է, իսկ մյուս տեսախցիկի նկարահանած տեսանյութերն անհետացել են: ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ առանց տեսախցիկների իր կազմակերպությունը «կուրորեն կգործի»՝ վերլուծելով իրանական միջուկային ծրագիրը:

ՄԱԳԱՏԷ-ի երկրորդ զեկույցում ասվում է, որ Իրանը հրաժարվում է տվյալներ տրամադրել այն մասին, թե ինչու են ռադիոակտիվ մասնիկները, որոնք կարող են վկայել հարստացված ուրանի հետ աշխատանքի մասին, հայտնաբերվել Իրանի մի քանի վայրերում, ինչը կարող է վկայել միջազգային տեսուչներին անհայտ միջուկային կենտրոնների առկայության մասին: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի գնահատականների՝ Իրանն արդեն իր տրամադրության տակ ունի 10 կիլոգրամ ուրան՝ հարստացված 60 տոկոս: Միջուկային զենքի համար անհրաժեշտ է 90 տոկոս հարստացված ուրան:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար