Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:48 28-08-2021

Կորոնավիրուսը Վրաստանում․ գրանցվել է 4,247 նոր դեպք, 74 մահ

Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4,247 նոր դեպք: Տվյալները ստացվել են 45,1 հազար թեստերի հիման վրա: Այսպիսով, օրվա հայտնաբերման ցուցանիշը կազմել է 9.42%, վերջին երկու շաբաթվա ընթացքում`10.61%, իսկ վերջին շաբաթվա ընթացքում` 10.23%: Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ առավոտյան աճել է՝ հասնելով 540 449 -ի:

Հանրապետությունում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված վարակի դեպքերի ավելի քան 41%-ը Թբիլիսիում է՝ 1,755 դեպք: Վարակի 456 դեպք է հայտնաբերվել Աջարիայում, Իմերեթիում՝ 447, Կախեթիում՝ 389, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 304, Քվեմո Քարթլիում`295, Շիդա Քարթլիում` 254, Գուրիայում`121, Մցխեթա -Մթիանեթիում` 102, Սամցխե -Ջավախքում`86, Ռաչա -Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում` 38:

Եվս 74 հիվանդ մահացել է կորոնավիրուսից: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված ​​մահերի ընդհանուր թիվն այժմ 7,155 է:

3,053 մարդ ապաքինվել է, նրանց ընդհանուր թիվը հասել է 76,555 -ի:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից