copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 22-11-2021

Կորոնավիրուսը Վրաստանում. գրանցվել է 1851 նոր դեպք

Վրաստանում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից ևս 55 հիվանդ է մահացել։ Համաճարակի ընթացքում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 11553-ի։

Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1851 նոր դեպք։ Նախորդ օրը կատարվել է 22012 թեստ՝ ՊՇՌ թեստ՝ 8875, հակագենային արագ թեստ՝ 13137։

Ապաքինվել է ևս 5530 հիվանդ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 814.097 է, ապաքինվածները՝ 755.229։

Կառավարական stopcov.ge պորտալի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը կազմել է մեկ օրում 8.41%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.25%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 8.97%։

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1644 մարդ, ընդհանուր առմամբ Վրաստանում կիրառվել է 2097159 դեղաչափ պատվաստանյութ։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում
18:30 Ֆինանսական թռիչք. Սեդա Սաֆարյանի ամուսնու եկամուտները