copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:38 27-08-2021

Նիկոլ Փաշինյանը գծագրել է նոր ԱԺ-ի սխեման և աշխատաոճը․ Հրապարակ

«Հունիսի 20-ի ընտրություններից հետո իշխանությունը, գիտակցելով, որ պաշտոնական ընդդիմությունը փոխվել է՝ ասպարեզ է եկել ավելի արմատական կազմ, որն առավել հավակնոտ է, քան նախկինը, քանի որ նրանք 2018-ին գալիս էին ԱԺ-ին մաս կազմելու ծրագրով, իսկ նորի նպատակն իշխանություն վերցնելն է, եւ հիմա որոշակիորեն հուսախաբված են ե՛ւ իրենք, ե՛ւ իրենց ընտրողը, ուստի պետք է ինքնահաստատվեն եւ ամեն ինչ անեն՝ հետագայում ողջ իշխանությունը գրավելու համար։ Նման ծրագրով եկած ընդդիմությունը չի գնալու կոմպրոմիսների, աչք չի փակելու իշխանության սխալների վրա։

Եվ իշխանությունը, հունիսի 20-ից սկսած, սկսել է քննարկել ընդդիմությանը չեզոքացնելու, կոտրելու, հակազդելու, հնազանդեցնելու հարցերը։ Նիկոլ Փաշինյանը գծագրել է նոր ԱԺ-ի սխեման եւ աշխատաոճը դեռեւս հուլիս ամսին՝ պարբերաբար իր մոտ հրավիրելով թիմի ղեկավար կազմին եւ քննարկելով այդ հարցերը։ Այդ ժամանակ էլ վերջնականապես հաստատվել է ԱԺ ղեկավար կազմը․ Ալեն Սիմոնյան՝ որպես Փաշինյանից հետո երկրորդ «հռետոր», որը նաեւ բավարար ագրեսիվ է եւ կարող է սանձել ընդդիմությանը, ԱԺ փոխնախագահներ՝ ծեծելու փորձ ունեցող Արշակյան եւ գոռալու ու հակադրվելու ունակ Ռուբինյան։ Առանձնացվել է ԱԺ «բետեեռների» ջոկատը՝ Հայկ Սարգսյան, Վահագն Ալեքսանյան, Վաղարշակ Հակոբյան, Նարեկ Բաբայան, Արսեն Պետրոսյան, Արսեն Թորոսյան, Հրաչյա Հակոբյան, Վահե Ղալումյան, Նարեկ Գրիգորյան, որոնք հարկ եղած դեպքում պետք է ծեծեն ընդդիմադիրներին։ Խոսքով ու գիտությամբ ընդդիմադիրներին «կրողների» թիմ՝ Վլադիմիր Վարդանյան, Բաբկեն Թունյան, Անդրանիկ Քոչարյան եւ այլք։ Նաեւ մշակվել է անվտանգության աշխատողներին լիարժեք օգտագործելու, լրագրողների տեղաշարժը սահմանափակելու սցենարը։

Հընթացս կներկայացնենք նաեւ մյուս մշակումները»- գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին