copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 10:34 26-08-2021

Կանադացի նախարարը բացատրել է, թե ինչու է թալիբներին անվանել «եղբայր»

Կանադայի Կանանց և գենդերային հավասարության հարցերով դաշնային նախարար Մարյամ Մոնսեֆը ենթարկվել է քննադատության այն բանից հետո, երբ մամուլի ասուլիսում ​​աֆղանական «Թալիբան» արմատական շարժման անդամներին անվանել է «մեր եղբայրներ»: Այս մասին հաղորդում է CTV News-ը:

Բացատրելով իր խոսքերը՝ նախարարը, որը ծնվել է Իրանում և մեծացել Աֆղանստանում, ընդգծել է, որ իր արտահայտությունը սոսկ «մշակութային կողմնորոշիչ» է:

Սկանդալային արտահայտությունը նա հնչեցրել է, երբ որոշել է անձամբ դիմել աֆղանական շարժման առաջնորդներին:

«Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից, որպեսզի խոսեմ մեր եղբայրների՝ թալիբների հետ: Մենք ձեզ կոչ ենք անում ապահովել ցանկացած մարդու անվտանգ և ապահով ելքը Աֆղանստանից, անհապաղ դադարեցնել բռնությունը, ցեղասպանությունը, կանանց սպանությունները, ենթակառուցվածքների ոչնչացումը, այդ թվում՝ պատմական շենքերի»,- հայտարարել է նախարարը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի