copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:31 25-08-2021

Առողջապահության նախկին փոխնախարարը նշանակվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախկին փոխնախարարը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։
« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,–ասված է որոշման մեջ։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա հայտնել էր,որ պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունը շարունակելու է այլ ոլորտում։

Առողջապահության ոլորտում Արտյոմ Սմբատյանն աշխատել է շուրջ 3 տարի` տարբեր օղակներում։ Առողջապահության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2019թ–ի դեկտեմբերի 20-ին։



Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան