copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:11 10-08-2021

Հովիկ Աղազարյանի վրեժը

Այսօր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը Ազգային ժողովում Դաշնակցականներին մեղադրել է, որ ժամանակին իրեն կուսակցության շարքերից հեռացրել են, հետո ինքը ներողություն է խնդրել՝ չեն ներել, նույնիսկ արցունքն աչքերին՝ 100 հազար դրամանոց աշխատանք է խնդրել, սակայն չեն տվել, և ինքն իր որդիների հետ ստիպված է եղել արտերկրում սևագործությամբ զբաղվել։

Ժամանակին 100 հազար դրամանոց աշխատանք աղերսող Հովիկ Աղազարյանը միայն 2020 թվականի ընթացքում ստացել է 8 մլն 545 հազար դրամ աշխատավարձ՝ ամսական կտրվածքով, փաստորեն, Աղազարյանը ստացել է մոտ 710 հազար դրամ, այսինքն՝ նա 7 անգամ ավելի շատ է ստանում, քան ժամանակին խնդրում էր Դաշնակցությունից։ Այսպիսով, կարելի է ասել, որ Աղազարյանը վաղուց լուծել է իր սևագործ աշխատանքի վրեժը, որովհետև նա 1 տարում ստացել է այնքան գումար, որքան 100 հազար աշխատավարձով կստանար 7 տարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը