copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:44 03-03-2023

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և առևտրականի միջև քաշքշուկ է տեղի ունեցել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Երևանի Տիգրանյան փողոցում բանջարեղեն վաճառողի միջև քաշքշուկ է տեղի ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Րոպեներ առաջ Ք․Պ պատգամավոր Աղազարյան Հովոն գոտեմարտի էր բռնվել Տիգրանյան փողոցի կարտոֆիլ վաճառողների հետ։ Քաշքշուկի, հայհոյախառը վեճի արդյունքում Հովոն արժանացել է վերջին հայհոյանքներին ու կրել դիրքային կորուստ։ Պատճառը փողոցում կարտոֆիլի վաճառքն է»։

Մեր տեղեկություներով՝ Աղազարյանն իր կնոջ հետ առևտուր անելիս է եղել, երբ նկատել է, որ Տիգրանյան փողոցի երթևեկելի հատվածի մի մասը առևտրականները փակել և բանջարեղեն են վաճառում, հորդորել է բացել ճանապարհը, ինչին ընդդիմացել են առևտրականները եւ սկսվել է քաշքշոց։

Աղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող