copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:38 09-08-2021

Արթուր Հովհաննիսյանի պատասխանը՝ լուսանկարին

Ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի պնդմանը, թե ինքը բանակում սոված է մնացել, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մի լուսանկար էր հրապարակել, որտեղ Հովհաննիսյանը բավականին ճոխ սեղանի առջև է նստած։

«Ինձանից ձախ նստածը պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ա, ով այսօր հայտարարեց, որ ինքը սոված զինվորներից մեկն ա էղել։ Նկարը 2009 թվականի է, սեղանն էլ հաստատ սոված մնալու չէր, Արցախն էլ թշնամունը չէր»,- գրել էր օգտատերը:

Արթուր Հովհաննիսյանը արձագանքել է այս գրառմանը՝ ասելով, որ այդ օրը տոն օր է եղել.

«Հարգելի հայրենակից, սա հենց ելույթումս նշած օրերից է, երբ տոն կամ հրամանատարության այցի օր էր և այսպիսի հրաշք սնունդ էին մատուցել։ Հերթական շատ էժան քայլը»։

Ամենից շատ դիտված