copy image url
Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 18:52 20-06-2026

Լատվիան չի կարողանա փոխհատուցել Հայաստանին մրգերի արտահանման ծավալները․ նախկին պատգամավոր

Լատվիան չի կարողանա փոխհատուցել Հայաստանին մրգերի, մասնավորապես՝ ծիրանի արտահանման այն ծավալները, որոնք ներմուծվում էին ՌԴ տարածք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է մերձբալթյան հանրապետության նախկին պատգամավոր Ռուսլան Պանկրատովը։

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից մրգի-բանջարեղենի արտադրանքի ներմուծումը։ Բացի այդ, մայիսի 22-ից գերատեսչությունը ժամանակավորապես սահմանափակել է նաև երկրից ծաղիկների ներմուծումը։ Ինչպես նշել էր հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, հունիսի 1-ից հայկական կեռասի, ծիրանի և ծաղիկների ներմուծողներ են դարձել Նիդեռլանդները, Կիպրոսը, ԱՄԷ-ն, Ռումինիան, Բուլղարիան և Լատվիան։

Սակայն, Պանկրատովի խոսքով, Լատվիան երբեք հայկական մրգերի կարիք չի ունեցել, ուստի արտահանողների համար հեշտ չի լինի հասնել բարձր տնտեսական ցուցանիշների։

«Լատվիա մրգերի մատակարարումները չեն կարողանա ծածկել մրգերի արտահանման այն ծավալները, որոնք ձեռք էին բերվում Ռուսաստանի հետ», - ասել է Պանկրատովը։

Նա նշել է, որ հայկական ծիրանն ու կեռասը, ամենայն հավանականությամբ, կլրացնեն ապրանքների նիշային կատեգորիան, սակայն զանգվածային սպառողի շրջանում բարձր պահանջարկ չեն ունենա, ինչպես ՌԴ-ում էր։

«Մինչև հիմա այս շուկան հանգիստ ապահովվում էր ԵՄ երկրների, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրանի և այլ խոշոր արտահանողների մատակարարումներով, և վիճակագրորեն Հայաստանն այնտեղ գրեթե չէր երևում», - եզրափակել է Պանկրատովը։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան