copy image url
Արտաքին 2 ժամ առաջ - 10:42 21-06-2026

Դեպի Վերին Լարս տանող ճանապարհը ժամանակավոր կփակվի բեռնատարների համար

Դեպի Վերին Լարս տանող ճանապարհը մի քանի ժամով փակվել է բեռնատարների համար։

Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Սահմանափակումների պատճառը շարունակվող վերանորոգման աշխատանքներն են։

Երթևեկությունը մինչև ժամը 18:00-ն դադարեցված է Գուդաուրիից դեպի Ջվարի լեռնանցք (91-99 կմ) հատվածում: Թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանում սկսվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու վնասված հատվածի վերանորոգումը։

Ամենից շատ դիտված