copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:52 08-08-2021

Օգոստոսի 8-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 157 դեպք, որոնցից 221 216-ն` առողջացման, 4650-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդութունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5164 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 392 050 թեստավորում:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 7-ին կատարվել է 6748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 234 նոր դեպք, գրանցվել է առողջացման 173, մահվան 9 դեպք: