copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 14:16 06-08-2021

Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից

2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտությամբ մեկնարկեց Տոկիոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերում:

21-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Ռաշիդովին:

Իր հերթին, Ռաշիդովը չկարողացավ հասնել եզրափակիչ և արդյունքում Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: