copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:43 01-08-2021

Իսրայելի՝ գրեթե 2 միլիոն դոլար արժողությամբ պատվաստանյութերի պահպանման ժամկետները շուտով կսպառվեն

Իսրայելը մտադիր է տնօրինել 80,000 միավոր COVID-19-ի պատվաստանյութեր, որոնց պահպանման ժամկետը ավարտվում են օգոստոսի 1-ի կեսգիշերին։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը:

Հայտնի է, որ Pfizer-BioNTech-ի կողմից տնօրինվող պատվաստանյութերի մոտավոր արժեքը կազմում է 6 միլիոն շեքել (1,8 միլիոն դոլար):

«Իսրայելը տնօրինում է իր պատվաստանյութի պաշարները` ուշադրություն դարձնելով պահպանման ժամկետին», - հայտարարել է Առողջապահության նախարարությունը:

Օրեր առաջ Իսրայելը սկսել է 60-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստել պատվաստանյութի երրորդ դոզանով` պայմանավորված դեպքերի աճով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների փորձագետները բախվել են այն հարցին, թե ինչպես վարվել Johnson & Johnson (J&J) կորոնավիրուսային պատվաստանյութի միլիոնավոր դեղաչափերի հետ. դեղամիջոցի պահպանման ժամկետը ավարտվելու է մի քանի շաբաթ հետո:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել