copy image url
Ներքին 5 տարի առաջ - 13:28 30-07-2021

«Շիշ բռնողը» շարունակում է դատական հայցեր ներկայացնել

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որն հանրությանն արդեն հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ, շարունակում է ԶԼՄ-ների դեմ հայցադիմումներ ներկայացնել դատարան։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Հայկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել «Արմդեյլի» լրատվական գործակալության դեմ՝ պահանջելով «զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցում», գործը Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի վարույթում է, որն էլ հայցադիմումն ընդունել է վարույթ։ Թե կոնկրետ ինչն է Հայկ Սարգսյանը համարել զրպարտություն և վիրավորանք, Դատական տեղեկատվական համակարգում չի նշվում։

Հայկ Սարգսյանը նույն պահանջով դատի է տվել նաև քաղաքացի Արմենուհի Հովսեփյանին, սակայն դատարանը որոշել է հայցադիմումը վերադարձնել։ Ուսումնասիրելով Հայկ Սարգսյանի՝ դատարան ներկայացրած հայցադիմումների երկար ցուցակը՝ տեսնում ենք, որ նա 4 հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, որոնցից միայն 1-ն է բավարարվել մասնակի, նա նաև հայցեր է ներկայացրել ընդդեմ «Իրավունք» օրաթերթի, «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի, «Արմդեյ» կայքի, «Իրատես» թերթի»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում