copy image url
Ներքին 55 րոպե առաջ - 00:05 03-08-2026

Չգիտեմ՝ ով կհետևի սրանց անպտուղ բարբաջանքներին ու «թեժ» բանավեճերին․ Արմեն Այվազյան

Քաղաքագետ և պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր 9-րդ գումարման խամաճիկների հատուկ նշանակության թատրոնը սկսեց իր ոչ լեգիտիմ աշխատանքը։ Սցենարիստները՝ օտարներ, դերասանական կազմը՝ փոքր-ինչ թարմացված, խաղացանկը՝ նույն հնամաշ, կեղծ ու կեղծավոր բեմադրություններով։

Այսքան ընկեր Փանջունի՝ դիմադիրներ ու ընդդիմադիրներ, սուտ հայրենասերներ և բացահայտ հայատյացներ... Սրանց մի տեղում հավաքելն էլ հեշտ գործ չէ․ դրա համար իսկապես մեծ հունար է պահանջվում։

Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ, քաղաքական խեղկատակության եղկելի թատերաբեմ։

Չգիտեմ՝ էլ ով կհամբերի հետևելու սրանց անպտուղ բարբաջանքներին ու սարքովի «թեժ» բանավեճերին, բայց նորմալ մարդիկ, կարծում եմ, կնախընտրեն ամուր փակել իրենց աչքերն ու ականջները, որպեսզի հերթական անգամ սրտխառնոց չապրեն»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին