copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:14 01-12-2023

Ագրարային համալսարանը դատական հայցեր է ներկայացրել նախկին ուսանողների դեմ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դատական տեղեկատվական համակարգից՝ datalex-ից տեղեկացանք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ իրավաբանական բաժնի պետ Մանվել Վարդանյանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր են ներկայացրել իրենց նախկին ուսանողների դեմ: Նման պահանջ է ներկայացվել ավելի քան 260 նախկին ուսանողի նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ այդ ուսանողները վճարել են առաջին կիսամյակի վարձը, երկրորդը չեն վճարել ու դուրս են մնացել բուհից։

Առաջին հայացքից կարող է թվալ` պարզ իրավական գործընթաց է, համալսարանը պահանջում է իր գումարները` մատուցած կրթական ծառայությունների դիմաց: Սակայն այստեղ պակաս կարեւոր չէ հարցի բարոյական կողմը: Գաղտնիք չէ, որ ուսանողների զգալի մասը չի կարողանում ուսումը շարունակել հենց ֆինանսական խնդիրների ու սոցիալական վիճակի պատճառով: Ի դեպ, 260 ուսանողների մեջ քիչ չեն 44-օրյա պատերազմի մասնակիցները:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում