Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:27 29-07-2021

Սահակաշվիլին կարծում է, որ Վրաստանում COVID-19-ը ռուս զբոսաշրջիկների կողմից տարածվել է արհեստականորեն

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը լքել է երկիրը և այժմ ապրում է Ուկրաինայում, ասել է, որ Վրաստանում կորոնավիրուսը արհեստականորեն տարածվել է ռուս զբոսաշրջիկների կողմից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով քաղաքական գործչի սոցիալական ցանցերին:

Վրաստանի նախկին ղեկավարը քննադատել է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և դրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին՝ Եվրոպական խորհրդի աջակցությամբ ստորագրված ընդդիմադիր ուժերի հետ համաձայնագրից դուրս գալու որոշման համար:

«Օգոստոսին նա մտադիր է փակել ընդդիմադիր ԶԼՄ-ները, քանի դեռ ամբողջ աշխարհը և որոշ վրացիներ արձակուրդի մեջ են, այնուհետև մտադիր է սահմանափակումներ մտցնել COVID-19-ի քողի ներքո` մարդկանց վախեցնելու համար: COVID-19-ը տարածվել է նաև արհեստականորեն, որովհետև անցյալ տարի՝ ընտրություններից առաջ, ռուս զբոսաշրջիկներ են բերվել և տարածել վիրուսը»,- իր դիրքորոշումն արտահայտել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ վրացական իշխանությունները կեղծ վկայականներով վարակվածներին թույլ են տալիս մուտք գործել երկիր:

Իշխող կուսակցության նախօրեին «Վրացական երազանք»-ը չեղյալ է հայտարարել քաղաքական ճգնաժամը հաղթահարելու մասին պայմանագիրը, որը ստորագրվել է ընդդիմադիր ուժերի հետ և պատրաստակամություն հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, եթե աշնանային ՏԻՄ ընտրություններին հավաքի ձայների 53%-ից պակաս:

Մինչ այդ, իշխող կուսակցության գրասենյակի մոտ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում՝ Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ ցույցի ժամանակ ծեծի ենթարկված «Պիրվելի» հեռուստաալիքի օպերատոր Լեկսո Լաշկարավայի մահից հետո: Տղամարդուն գտել են մահացած իր բնակարանում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել