copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:51 10-05-2022

Balenciaga-ն արհեստականորեն մաշված սպորտային կոշիկներ է ստեղծել

Balenciaga նորաձևության տունը ներկայացրել է սպորտային կոշիկների նոր մոդել, որը բավականին մաշված տեսք ունի։ Այս մասին հայտնում է Hypebae-ն։

Մոդելը կոչվում է Paris, այն հասանելի է երկու տարբերակով՝ բարձր և ցածր: Կոշիկի տեքստիլ հատվածը միտումնավոր կտրված է, քուղերը քայքայված են, իսկ ներբանի վրա քերծվածքներ են, կարծես կոշիկները ջանասիրաբար լվացել են։ Միաժամանակ կոշիկի վրա հստակ երևում է Balenciaga-ի տարբերանշանը:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, «մաշված» սպորտային կոշիկները հաստատում են, որ դրանք կարելի է հավերժ կրել։ Ապրանքանիշը թողարկել է այս կոշիկների սահմանափակ հավաքածու՝ ընդամենը 100 զույգ։ Բարձր կոշիկները կարելի է գնել 625 դոլարով, իսկ ցածրերը՝ 495 դոլարով:

Առկա է կոշիկների երկու գույն՝ սև և սպիտակ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից