copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:54 29-07-2021

Բութանում մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել է մեծահասակների 90%-ը

Հիմալայական Բութանի Թագավորությունում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստվել է չափահաս բնակչության 90%-ը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) դա բնութագրվել է որպես «հաջողության պատմություն» և «հույսի փարոս» այլ երկրների համար:

Բութանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ուիլ Փարկսն ասել է, որ մինչև երեքշաբթի երկրում պատվաստման իրավունք ունեցող 530.000 անձանցից մոտ 480.000-ը պատվաստվել են: Փարքսն ավելացրել է, որ սա «հնարավոր է՝ պատվաստումների ամենաարագ արշավն է համավարակի ընթացքում»:

Ամենից շատ դիտված