Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 19:59 25-07-2021

Չինաստանում «Ին-ֆա» թայֆունը կաթվածահար է արել առափնյա նահանգները

Չինաստանում Ying-fa ուժեղ թայֆունը կաթվածահար է արել առափնյա որոշ նահանգներ: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Չժեցզյան նահանգում քամու պոռթկումները հասնում են 137 կմ / ժամի: Այդ պատճառով դադարեցվել է երկաթուղային և օդային տրանսպորտի, ինչպես նաև նավերի շարժը, այդ թվում չեն գործում Շանհայի և Նինբոյի խոշոր նավահանգիստները:

Ին-ֆան այս տարի Չինաստանում գրանցված վեցերորդ թայֆունն է: Այն երկիր է հասել հուլիսի 25-ի առաջին կեսին: Ըստ կանխատեսումների, քամին կտարածվի Չժեցզյան, Ցզյանսու, Անհոյ նահանգների և Շանհայ քաղաքի վրա: Սպասվում են նաև հորդառատ անձրևներ:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին