Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 10 ամիս առաջ - 16:39 24-07-2025

«Վիֆա» թայֆունը հարվածել է Թաիլանդին․ ուժգին քամու հետևանքով կին է վիրավորվել

Թաիլանդի Չանթաբուրի նահանգում «Վիֆա» թայֆունից առաջացած ուժգին քամին պոկել է խանութի մետաղական ծածկը, որը ճակատագրական պահին ընկել է անցորդ կնոջ վրա։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատակիցները ռեստորանի դիմաց սեղաններ էին հավաքում։ Միջադեպը ֆիքսվել է անվտանգության տեսախցիկներով։ Վիրավորված կինը տեղում ստացել է բժշկական օգնություն։

Տեղական իշխանությունները կոչ են անում բնակիչներին զգոնություն պահպանել՝ հաշվի առնելով եղանակային վտանգավոր պայմանները։