copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:14 24-07-2021

Արքայազն Հարին իր հուշագրությունների մի մասը լույս կընծայի միայն Եղիսաբեթ II-ի մահից հետո

Արքայազն Հարին պայմանագիր է կնքել բրիտանական Penguin Random House հրատարակչության հետ՝ իր հուշերի չորս գիրք հրատարակելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Նշվում է, որ երկրորդ գիրքը լույս կտեսնի միայն նրա տատիկի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահից հետո:

Սասեքսի դուքսի պաշտոնական հայտարարության մեջ խոսվում էր միայն մեկ գրքի մասին: Տեղեկանալով, որ դեռ երեք գիրք էլ կլինի, բրիտանացիները սկսեցին մտածել, որ թագուհին չի ցանկանա հավանություն տալ իր թոռան հուշագրությունների հրատարակմանը:

Թերթի տեղեկություններով, արքայազն Հարին իր ձայնագրություններն աճուրդի է հանել: Նախնական գումարը կազմել է 25 միլիոն դոլար, ենթադրվում է, որ վերջնական գումարը կհասնի մոտ 40 միլիոն դոլարի:

Հաղորդվում է, որ դուքսի տիկին Մեգան Մարքլը ևս պայմանագիր է կնքել Penguin Random House-ի հետ սեփական գիրքը հրատարակելու համար՝ առողջ ապրելակերպի ուղեցույց:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը