copy image url
Ավելին 5 տարի առաջ - 14:39 09-03-2021

ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՐԻՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ԶՐԿԵԼ Է ԻՐԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

Սասեքսի դուքս Հարին տեղեկացրել է, որ թագավորական ընտանիքը զրկել է իրեն թիկնազորից և ֆինանսական աջակցությունից, երբ ինքն ու իր կինը հայտարարել են բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու մասին:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նրա խոսքով՝ հենց դա եղել Netflix և Spotify հարթակների հետ պայմանագիր կնքելու պատճառներից մեկը: Հարիի խոսքով՝ աջակցությունը դադարեցվել է 2020 թվականի առաջին եռամսյակում:

Ինչպես արքայազն Հարին խոստովանում է, սկզբնական շրջանում նա հույսը դրել էր մորից՝ արքայադուստր Դիանայից ստացած ժառանգության վրա: «Ես ունեի միայն այն, ինչ մնացել էր մորիցս: Եվ առանց դրա մենք չէինք կարողանա նախաձեռնել դա (կարգավիճակից հրաժարվելը՝ խմբ.)», - ասել է վերջինս հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում:

2021 թվականի փետրվարին Բուքինգհեմյան պալատը հաստատել է Սասեքսի դուքսի և դքսուհու վերջնական հրաժարականը թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունները կատարելուց: Այժմ զույգն սպասում է երկրորդ երեխայի ծնունդին: Մարքլը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ աղջկա է սպասում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից