copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:57 22-07-2021

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կայուն դեէսկալացիա կապահովի. ՌԴ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիան կարող է ապահովվել սահմանազատման գործընթացի մեկնարկով։ Այս մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած միջադեպերը: Նա նշել է, որ կայուն դեէսկալացիան կարող է ապահովվել միայն Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանազատման աշխատանքների անհապաղ մեկնարկով, որին հաջորդում է սահմանագծումը:

«Մենք պատրաստ ենք ամրապնդել այդ ջանքերը մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումը դարձնել ավելի կառուցողական: Ներկայումս այս թեմայի շուրջ շփումները շարունակվում են արտաքին քաղաքականության, պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանային ծառայությունների միջև», - ասել է Զախարովան:

Երեք երկրների ղեկավարները, չնայած առաջադրանքների բարդությանը և մասշտաբին, հաստատել են վճռականություն՝ շարունակելու համատեղ գործունեությունը՝ լավագույն լուծումները գտնելու համար: Նրանք հայտնել են իրենց նվիրվածությունը 2020 թ․ նոյեմբերի 9-ին և 2021 թ․ հունվարի 11-ին կնքված համաձայնագրերի համապարփակ և հետևողական իրականացմանը:

Զախարովան նշել է, որ երկրների կողմից ստեղծված եռակողմ աշխատանքային խումբն ունեցել է բովանդակային քննարկումների մի քանի փուլ: Նա հույս է հայտնել, որ շուտով կվերսկսվեն հանդիպումները, որոնք բխում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի և ընդհանրապես ամբողջ Հարավային Կովկասի շահերից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը