copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 12:25 25-08-2025

«Զանգեզուրի միջանցքը» Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն կապահովի. Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը կապահովի Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մեթին Քըլըչը։

««Զանգեզուրի միջանցքը» երկաթուղային և ցամաքային ճանապարհներով կկապի Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպայի հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ խաղալով Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջի կարևոր դեր։ Նախագծի իրականացումը նաև կապահովի խաղաղություն Հարավային Կովկասում:

Կարևոր է նաև, որ Հայաստանը ցուցաբերում է խաղաղության պատրաստակամություն և հասկանում է, որ «Զանգեզուրի միջանցքից» դուրս մնալը տնտեսապես անշահավետ է: Հատկապես նշանակալից է, որ միջանցքը թույլ կտա Նախիջևանին, որը Ադրբեջանի անբաժանելի մասն է, դուրս գալ շրջափակումից», – ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրաբեջանի ղեկավարներն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են փաստաթուղթ՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին: Խոսքը «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվամբ տարանցիկ և զարգացման նոր նախագծի մասին է:

Ամենից շատ դիտված