copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 12:42 21-07-2021

Գիտնականները գտել են կորոնավիրուսի՝ ուղեղ մտնելու հնարավոր ուղին

Նյարդաբան Ջոզեֆ Գլիսոնը և Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի նրա գործընկերները գտել են կորոնավիրուսի՝ ուղեղ մտնելու հավանական ճանապարհը, հայտնում է EurekAlert-ը:

Գիտնականները նյարդային բջիջների եռաչափ մշակույթների մեջ են ներմուծել հատուկ բջիջներ, որոնք շրջապատում են արյան անոթները և տեղափոխում SARS-CoV2 ընկալիչը, որպեսզի ստեղծեն «ասամբլոիդներ»՝ մարդու ցողունային բջիջների ավելի բարդ մոդել: Այդկերպ մասնագետները կարող են տեսնել ուղեղի բջիջներ կորոնավիրուսային վարակի ներթափանցման հավանական ուղին:

Հետազոտողները նախ պարզել են, որ SARS-CoV-2-ը վարակել է պերիցիտները, իսկ հետո հանգեցրել է ավելի լայն վնասների: Պարզվել է, որ «երկրորդային» վարակի հիմնական թիրախը եղել են աստրոցիտները՝ գլխուղեղի և ողնուղեղի բջիջները:

Ըստ Գլիսոնի՝ արյան անոթները կորոնավիրուսի՝ ուղեղ մուտք գործելու շատ հավանական ճանապարհ են:

Միևնույն ժամանակ, վարակված պերիցիտները կարող են առաջացնել արյան անոթների բորբոքում, արդյունքում կարող են առաջանալ թրոմբոզ, ինսուլտ և այլ բարդություններ, որոնք հաճախ ի հայտ են գալիս կորոնավիրուսով վարակված հիվանդների օրգանիզմում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ