copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 15:02 28-11-2023

Հարկեր բարձրացնել ամեն հիմար կարող է, դրա համար ուղեղ պետք է․ Արմեն Թավադյանը՝ առողջության ապահովագրության մասին

ԵՊՀ դոցենտ Արմեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինֆորմացիոն տարատեսակ աղբի մեջ արդեն որերորդ ամիսն է կորում է պարտադիր առողջության ապահովագրության թեման։
Սա թեմա է, որն առնչվելու է բոլորին։ Անհասկանալի հիմնավորումներով, առանց հաշվարկների, առանց բժշկական նորմալ համակարգի Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք իր վաստակի մոտ 10-20 տոկոսը պետք է վճարի։

Եթե իշխանությունները հանճարեղ ձևով չքողարկեին այս նախաձեռնությունը, սոցիալական բում կլիներ։
Տարատեսակ պաշտոնյաներ լավ բառերով «կուտ տալով» ուզում են անցկացնել մի օրինագիծ, որի հիմնական իմաստը հարկերի բարձրացումն է։
Հայաստանում մենք արդեն իսկ բավականին մեծ հարկային բեռ ունենք, և պետությունը ինչ-որ խնդիր լուծելու համար առաջարկում է կրկին հարկեր բարձրացնել։

Հարկեր բարձրացնել ամեն հիմար կարող է, դրա համար ուղեղ պետք է։ Մարդիկ ահռելի աշխատավարձ և պարգևավճար են ստանում հարկ բարձրացնելու համար։
Ընդ որում, իբր նշելով, որ ապահովագրական հիմնադրամը լինելու է պետական, նախարարությունը քողարկում է այն հանգամանքը, որ բարեփոխումների հիմնական շահառուները լինելու են բժշկական հաստատությունների տերերը։
Բոլորին ասեք այս խնդրի մասին։ Այսպես եթե շարունակվի, առաջարկը շատ հեշտ կանցնի»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում