copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 17:26 20-07-2021

Կիպրոսի թուրքերը կղզում ունեն ինքնիշխան հավասարություն և հավասար միջազգային կարգավիճակ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցից առաջ օդանավակայանում անդրադարձել է Կիպրոսի խնդրին և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Էրդողանը նշել է, որ Կիպրոսի թուրք ժողովուրդը կղզում ունի ինքնիշխան հավասարություն և հավասար միջազգային կարգավիճակ:

Հիշեցնելով 2021թ. Ժնևում Կիպրոսի խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում կղզու թուրքական հատվածի ղեկավարի առաջարկը՝ Էրդողանը նշել է, որ այդ առաջարկն իրատեսական հենքի վրա է դնում մինչ այսօր ապարդյուն անցած խնդրի լուծման ջանքերը: Իսկ այդ առաջարկը վերաբերում է կիպրական խնդրի՝ «2 պետություն» բանաձևով լուծմանը։

Նրա բնորոշմամբ՝ այդ առաջարկը պատմական հնարավորություն է, որը լուծման ճանապարհ կբացի: Էրդողանն այնուհետև շարունակել է՝ հետևյալ շեշտադրումներով. «Բոլոր կողմերին, որոնք Կիպրոսում արդար, մնայուն և շարունակական ապագա են ցանկանում, կրկնում եմ իմ կոչը՝ գնահատել այս պատմական հնարավորությունը: Կիպրոսում լուծման հնարավոր է հասնել միայն կղզում առկա իրողությունների հիման վրա: Սրանից հետո, եթե նոր բանակցային գործընթաց լինի, ապա այն կարող է լինել միայն 2 հավասար և ինքնիշխան պետությունների միջև: Չպետք է մոռանալ, որ ՀԿԹՀ-ն, չնայած բոլոր դժվարություններին, սեփական ոտքերի վրա կանգնած պետություն է: Ժողովրդավարության իր ավանդույթով, զարգացող տնտեսությամբ վստահ քայլերով ընթանում է դեպի բարգավաճ ապագա: Թուրքիան և թուրք ժողովրդի յուրաքանչյուր անհատ ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը շարունակելու է լինել Կիպրոսի թուրքի կողքին»:

Էրդողանը պատասխանել է նաև լրագրողի այն հարցին, թե արդյոք, բացի Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունից, սպասվո՞ւմ է այլ երկրների ներկայացուցիչների այցը Հյուսիսային Կիպրոս:

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ աշխարհի տարբեր երկրներ, հատկապես Ադրբեջանը, ՀԿԹՀ-ի հետ նման բարձր մակարդակով շփումներ հաստատեն:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է