Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 11:27 16-07-2021

Ռուբեն Վարդանյանն առաջարկում է Հայաստանի զարգացմանն անհրաժեշտ 12 քայլ

Գործարար եւ մեկենաս Ռուբեն Վարդանյանն առաջարկում է Հայաստանի զարգացմանն անհրաժեշտ 12 քայլ։ Linkedin սոցցանցի իր էջում նա, մասնավորապես, գրել է.

«Մենք բոլորս ցանկանում ենք բարգավաճող Հայաստան։ Սակայն միեւնույն ժամանակ բոլորը տարբեր հայացքներ ունեն, արժեքներ, առաջնահերթություններ եւ հաջողության չափորոշիչներ։ Ուստի մենք ունենք սեփական լայն մոտեցում այն գաղափարին, թե ինչպես պլանավորել մեր հորիզոնը։

Ոմանց համար Հայաստանի բարգավաճումը կայունությունն է, տնտեսական աճը եւ պետական սահմանների անվտանգությունը։ Մյուսների համար՝ դերը համաշխարհային քաղաքականությունում։ Ոմանք քաղաքացիների բարեկեցությունն են ամեն ինչից վեր դնում, մյուսները՝ հայկական աշխարհի կենտրոնում լինելու երկրի կարողությունը։ Ոմանք մտածում են միջնաժամկետ հեռանկարի, մյուսներն անհանգստանում են իրենց երեխաների կամ հայերի ապագա սերունդների ապագայի մասին։

«Տեսակետների խաչմերուկ. երկխոսության հրավեր» բանավիճային փաստաթղթի եզրափակիչ գլուխը նվիրված է հայ ժողովրդի ապագայի տեսլականին, որը ես եւ իմ գործընկերներն ունենք։ Ստորեւ ներկայացված են իմ գաղափարներն այն քայլերի մասին, որոնք մենք պետք է ձեռնարկենք, որպեսզի մոտենանք այն ապագային, որը պատկերացնում ենք.

1) Հասնել համաձայնության Հայաստանի զարգացման սոցիալ-տնտեսական մոդելի հարցում։

2) Ստեղծել արդյունավետ ինստիտուտներ եւ զսպումների ու հակակշիռների համակարգ։

3) Իրականացնել Հայաստանի լիակատար աուդիտ, մեր ակտիվների գույքագրում, անձնակազմի եւ պետական ռեսուրսների ատեստացիա։

4) Այլեւս չսեւեռվել մեր ու ընդհանրապես աշխարհի մասին պատրանքների եւ կեղծ պատկերացումների վրա։

5) Ակտիվորեն ներգրավել երիտասարդությանը (25-35+) երկրի կյանքին, չէ՞ որ Հայաստանի ապագան պատկանում է նրանց։

6) Վերանայել կանանց դերը մեր հասարակությունում եւ նրանց հնարավորություն տալ ակտիվորեն մասնակցելու հանրային կյանքին։

7) Ստեղծել Հայաստանի զարգացման հիմնադրամ՝ ավելի քան 3 միլիարդ դոլար ծավալով։

8) Հայաստանում աշխատանքի ներգրավել բարձր պրոֆեսիոնալ կառավարչական եւ փորձառու անձնակազմի։

9) Ստեղծել 1 միլիարդ դոլարով հիմնադրամ՝ ուղղված տարբեր ձեռնարկությունների ստեղծմանը եւ ներդրումների ներգրավմանը նախկին Արեւմտյան Հայաստանի տարածքում։

10) Ստեղծել 250 միլիոն դոլարի չափով հիմնադրամ՝ աջակցելու եւ զարգացնելու համար հայերենը, Հայաստանի մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը։

11) Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային մակարդակի գիտական եւ տեխնոլոգիական կլաստեր։

12) Բարեփոխել կրթության եւ առողջապահության ամբողջ համակարգը։

Անկասկած, սա ընդամենը իմ գաղափարների ընդհանուր տեսությունն է, որոնք բաց են քննարկման համար։

Ամենագլխավորն այն է, որ միասին մենք կկարողանանք կազմել քայլերի ընդհանուր պատկերը, որոնք ցանկանում ենք ձեռնարկել Հայաստանի եւ հայկական աշխարհի զարգացումն ապահովելու համար»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը