copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:22 15-07-2021

Ըստ Էրդողանի կուսակցության մամուլի քարտուղարի՝ Իսրայելի ու Թուրքիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու հարցում ձեռք է բերվել համաձայնություն։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

Վերջինս հիշեցրել է, որ երեկ կայացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսրայելի նորընտիր նախագահ Իցհակ Գերցոգի միջև հանդիպում։

Ըստ Չելիքի Թուրքիան ու Իսրայելը ունենք մի շարք խնդիրներ, որոնցից է օրինակ Պաղեստինի հարցը։ Թուրք պաշտոնյան հայտնել է, որ Իսրայելի ու Թուրքիայի մոտ կա քաղաքական կամք երկխոսելու և անհրաժեշտ քայլեր անելու հարցում։

Չելիքը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան և Իսրայելը ավելի սերտ կհամագործակցեն միմյանց հետ, հատկապես տուրիզմի ոլորտում։

Նա նշել է, որ թուրքական կողմը իսրայելական կողմից սպասում է կոնկրետ քայլերի։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
09:24 Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. Տիգրան Աբրահամյան