copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:37 14-07-2021

Մարդկայնորեն հասկանում եմ ՍԴ-ին, ՍԴ-ի ապագա որոշումը վարկաբեկելու Ձեր փորձերը, բայց չեմ ընդունում․ ՍԴ նախագահը՝ Դավիթ Հարությունյանին

Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 14-ին, արդեն 6-րդ օրն է ինչ շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի եզրափակիչ խոսքից հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանը մեկնաբանությամբ հանդես եկավ՝ նշելով․

«Մարդկայնորես ես հասկանում եմ Ձեզ, մարդկայնորեն հասկանում եմ Ձեր ընտրած մարտավարությունը, մարդկայնորեն հասկանում եմ ՍԴ-ին վարկաբեկելու և այդպիսով ՍԴ-ի ապագա որոշումը վարկաբեկելու Ձեր փորձերը։ Մարդկայնորեն այդ մարտավարությունը հասկանում եմ, բայց չեմ ընդունում և ինձ համար դա դատապարտելի է։

Սահմանադրական դատարանում, այս Բարձր դատարանում դատավարությունը հետաքրքրությունների կամ առանձին կասկածների բավարարման համար չէ, ՍԴ-ում այս տեսակի գործերի քննությունն ուղղված չէ առանձին միավոր փաստերի վերաբերյալ կասկածները կամ ենթադրությունները փարատելուն, այստեղ քննվում է ընտրությունների կապակցությամբ ընդունված որոշման հետ կապված վեճը, ընտրություններ, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության գրեթե մեկ միլիոն երեք հարյուր հազար քաղաքացի։ Ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացում ձևավորվել են իրավահարաբերություններ, որոնց մասնակիցն են բազմահազար ցուբյեկտներ»,- ասաց Արման Դիլանյանը։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը