copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:27 13-07-2021

ՄԻԵԴ-ը Ռուսաստանից պահանջել է օրենսդրորեն ճանաչել միասեռական միությունները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանից պահանջել է իրավական ընթացակարգ ներդնել՝ ճանաչելու համար ընտանեկան միասեռ հարաբերություները: Որոշման մեջ նշվում է, որ նույնասեռ զուգընկերները պետք է ունենան նույն ընտանեկան իրավունքները, ինչ տարասեռ զույգերը, ընդ որում, պարտադիր չէ նրանց միությունը անվանել «ամուսնություն»:

Դատարանի որոշումը տեղադրված է ՄԻԵԴ-ի կայքում: Դատարանը միավորել է երեք զույգերի հայցերը Մոսկվայից և Լիպեցկի մարզից, ովքեր 2009 թվականից փորձում են ամուսնանալ: ՔԿԱԳ ծառայությունները մերժել են նրանց, Ռուսաստանի դատարանները մերժումները համարել են օրինական: