Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:49 13-07-2021

Ստալինից մինչև Թրամփ. ի՞նչ երաժշտություն են նախընտրում աշխարհի նախկին ու ներկա առաջնորդները

«Գազետա.ռու»-ն պատմում է աշխարհի նախկին և ներկա առաջնորդների սիրելի կատարողների ու երգերի մասին:

Բարաք Օբամա

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է այս ամառվա լավագույն երգերի իր երգացանկը. այն ներառում է Ռիհաննայի, The Rolling Stones-ի, Ջեյ Զիի, Լուի Արմսթրոնգի և Բոբ Դիլանի կատարումները:

Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինն ազատ ժամանակ լսում է «Լյուբե» խմբի կատարումները, սիրում է Վլադիմիր Վիսոցկու երգերը: 2008 թ. նախագահն ասել է, որ իրեն դուր է գալիս Պյոտր Չայկովսկու արվեստը, իսկ համաշխարհային դասականներից նախընտրում է լսել Ֆրանց Լիստ, Ֆրանց Շուբերտ և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ: Պուտինը խոստովանել է նաև, որ տարված է ջազով:

Ոմանք Ռուսաստանի նախագահի սիրված երգը համարում են «Վահան և թուր» ֆիլմից Վենիամին Բասների «Ինչից է սկսվում հայրենիքը» ստեղծագործությունը, որը Պուտինը կատարել է դաշնամուրով 2010 թ. բարեգործական երեկոյի ժամանակ:

Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը բավականին երաժշտական անձնավորություն է: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ երիտասարդ տարիքում դիջեյ է եղել և նախընտրել ռոքը: Սակայն տարիքի հետ նրա նախասիրություններն ավելի բազմազան են դարձել: «Իմ երգացանկում կարող է ինչ ասես լինել՝ սկսած Էլվիս Փրեսլիից, Դին Մարտինից և նույնիսկ Բեթհովենից ու Մոցարտից, վերջացրած ժամանակակից ռոք խմբերով և նույնիսկ էլեկտրոնային երաժշտական ստեղծագործություններով»,- ասել է Մեդվեդևը:

Ռուս կատարողներից նախկին նախագահին դուր են գալիս «Սպլին», «Ակվարիում», «ԲԻ-2», Չայֆ», «Կինո» խմբերը:

Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփի սերն ամերիկյան ռոքի դասականների հանդեպ հստակ արտահայտվել է դեռևս առաջին նախընտրական արշավի ժամանակ. նա նախընտրական քարոզարշավի ընթացքում փորձում էր ակտիվորեն օգտագործել ժանրի աստղերի որոշ հիթեր: ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ երկրպագում է The Rolling Stones-ին, Էմինեմին ու Էլթոն Ջոնին, իսկ իր նախընտրած երգը Պեգի Լիի «Is that all there is?» կատարումն է: «Դա հիանալի երգ է, որովհետև ես զարմանալի հաջողություն եմ ունեցել, այնուհետև անցել հաջորդին՝ ինքս ինձ ասելով՝ օհ, մի՞թե դա ամենն է»,- իր կենսագիր Մայքլ դ'Անտոնիոյին ասել է Թրամփը:

Ռոնալդ Ռեյգան

Միացյալ Նահանգների 40-րդ նախագահը բավականին սերտորեն կապված էր արվեստի, երաժշտության և կինոյի աշխարհի հետ: Քաղաքական գործչի հիշատակին նվիրված կայքում հրապարակված են նրա կյանքից հայտնի փաստեր, այդ թվում՝ սննդի նախասիրությունների, ֆիլմերի և այլնի մասին: Ըստ պորտալի՝ Ռեյգանը սիրում էր Ֆրենկ Սինատրայի «Nancy (With the Laughing Face)» երգը, որը երգիչը նվիրել էր դստերը: Քաղաքական գործչին դուր էր գալիս 1965 թ. «Երաժշտության հնչյունները» ֆիլմի համանուն սաունդթրեքը:

Սերգեյ Լավրով

Ռուսական դիվանագիտության ղեկավարը ժամանակին գրել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) հիմնը:

Լավրովն իր սիրելի կատարողների շարքում առանձնացրել է Վլադիմիր Վիսոցկուն, իսկ նախընտրած ժանրերը ֆոլկն ու ջազն են: ՌԴ ԱԳ նախարարին նաև դուր են գալիս սաքսոֆոնահար Իգոր Բուտմանի, բրիտանական The Beatles խմբի և Ֆրենկ Սինատրայի կատարումները:

Իոսիֆ Ստալին

Ենթադրվում է, որ Ստալինը հատկապես սիրում էր վրացական «Սուլիկո» քնարական երգը, որի բառերը և երաժշտությունը գրել են Վարինկան ու Ակակի Ծերեթելին: Երգը կարծես ստեղծվել է ընկերական խնջույքների համար, և հնարավոր է՝ խորհրդային առաջնորդն այն երբեմն լսել է հավաքույթների ժամանակ:

Պյոտր Պորոշենկո և Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախկին և ներկա նախագահների երաժշտական ճաշակները բավականին տարբեր են: Զելենսկին նախընտրում է բրիտանացի երգչուհի Ադելի երգերը, իսկ Պորոշենկոն իսկական հիթ է համարում ուկրաինական նոր բանակի քայլերթը:

Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահը գերադասում է դասականն ամեն ինչում՝ արվեստում, կինոյում և երաժշտության մեջ: Նրա կուռքը ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրն է, որը Time-ի ու CNN-ի կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչ: Մակրոնին դուր է գալիս նաև ֆրանսիացի ռոք երաժիշտ Ջոնի Հոլիդեյի և Լեո Ֆերեի երաժշտությունը:

Եղիսաբեթ II

Բրիտանական միապետի հարազատները ժամանակին կազմել են Եղիսաբեթ Երկրորդի սիրված երգացանկը «Մեր թագուհին. Երաժշտության 90 տարի» ֆիլմի համար: Ցուցակում ներառված են Ֆրեդ Ասթերի «Cheek to Cheek», Վերա Լիննի «The White Cliffs Of Dover» և Դոլորես Գրեյի ու Բիլ Ջոնսոնի «Anything You Can Do (Annie Get Your Gun)» երգերը: Թագուհին սիրում է նաև կրոնական երաժշտություն և մյուզիքլների մեծ երկրպագու է:

Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլերը պատմել է, որ երիտասարդ ժամանակ լսել է The Beatles и The Rolling Stones խմբերի կատարումները: Նրան դուր են գալիս նաև Լառա Ֆաբիանի «Je t'aime» և Փոլ Սայմոնի ու Արթուր Գարֆանկելի «Bridge over Troubled Water'» երգերը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել