copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 19:20 27-08-2021

Թալիբները որոշել են արգելել աֆղանստանցիներին երաժշտություն լսել

«Թալիբան»-ը հանդես է գալիս Աֆղանստանում երաժշտությունն արգելելու օգտին, սակայն հույս ունի համոզել մարդկանց չլսել այն առանց կառավարության ճնշման: Այս մասին The New York Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թալիբանի ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը:

«Իսլամում երաժշտությունն արգելված է, սակայն մենք հույս ունենք, որ կարող ենք մարդկանց համոզել նման բաներ չանել», - ասել է ահաբեկիչների խոսնակը: Աֆղանստանի նոր կառավարությունում նա կարող է զբաղեցնել տեղեկատվության եւ մշակույթի նախարարի պաշտոնը:

Միաժամանակ Մուջահիդը վստահեցրել է, որ թալիբները չեն պատրաստվում ստիպել կանանց ծածկել դեմքերը եւ արգելել նրանց տանից դուրս գալ: Նա նաեւ ասել է, որ տղամարդիկ ստիպված կլինեն կանանց ուղեկցել միայն երկար ուղեւորությունների ժամանակ: «Եթե նրանք գնում են դպրոց, գրասենյակ, համալսարան կամ հիվանդանոց, ապա նրանց անհրաժեշտ չէ մահրամ (տղամարդ խնամակալ)», - ասել է թալիբների ներկայացուցիչը, հաղորդել է Lenta-ն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ