copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:12 13-07-2021

Պահանջվում է թեկնածու․ ԱԳ նախարարի հարցը փակուղում է․ Հրապարակ

«Մայիսի 27-ին Արա Այվազյանը հրաժարական տվեց, մայիսի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվեց աշխատանքից, և առայսօր Հայաստանն ԱԳ նախարար չունի։ Նախկին նախարարները՝ Արա Այվազյանն ու Զոհրաբ Մնացականյանը, զբոսնում են քաղաքում, վայելում իրենց ազատությունը, իսկ ԱԳՆ-ում բարձիթողի վիճակ է։

Նախօրեին Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Շուշի, և ԱԳՆ-ում չկա մեկը, որ հայտարարություն անի, նոտա տարածի, մեկնաբանություն տա։ ԱԳ նախարարի փնտրտուքը շարունակվում է, մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հայտնվել է փակուղում՝ թեկնածու չի գտնում։ Տարբեր անուններ կան՝ Ռուբեն Ռուբինյան, Արարատ Միրզոյան, Մհեր Գրիգորյան, անգամ՝ Դավիթ Տոնոյան։ Վերջինիս նշանակումը հավանության կարժանանար Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից, սակայն չի ընկալվի հայ հասարակության կողմից՝ պատերազմում պարտության մեղավորին ԱԳՆ բերելը կընկալվի որպես ապագա պարտությունների ազդակ՝ նաև արտաքին ոլորտում։

Արարատ Միրզոյանը հրաժարվել է պաշտոնից։ Մհեր Գրիգորյանն էլ իրեն լավ է զգում «ապաքաղաքականացված» փոխվարչապետի կարգավիճակում՝ հակված չէ գնալ ԱԳՆ ու քաղաքական պատասխանատվություն կիսել։ Մեր հարցին նա պատասխանեց․ «Չեմ կարող մեկնաբանել, կոռեկտ չեմ համարում դա անել, խնդրում եմ՝ մինչև կառավարության ձևավորման պահը դրա հետ կապված որևէ հարցի մեկնաբանություն չակնկալել ինձնից»։ Փնտրվում է թեկնածու, որն «ընդունելի կլինի բոլոր կողմերի և բոլոր ժողովուրդների համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը