Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:18 12-07-2021

Լուկաշենկոն պատժել է Լիտվային՝ 13 անգամ մեծացնելով փախստականների հոսքը. Berlingske

Բելառուսի ղեկավարության գործողությունների պատճառով ներգաղթյալ փախստականների հոսքը դեպի Լիտվա աճել է 13 անգամ, հաղորդում է դանիական Berlingske պորտալը: Մինսկը վերջերս սահմանել է առանց վիզայի ռեժիմ՝ մինչև հինգ օր ժամկետով: Հունիսի սկզբից Լիտվայի սահմանը հատել են 1350 անօրինական ներգաղթյալներ, չնայած ամբողջ 2020 թվականին նրանց թիվը եղել է հարյուրից պակաս: Եվ սա միայն սկիզբն է:

Ալեքսանդր Լուկաշենկոյի այդ գործողությունները դիտարկվում են որպես վրեժ պատժամիջոցների համար, որոնք սահմանվել են ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո, որում եղել է Ռոման Պրոտասևիչը:

«Մենք երբեք ոչ մեկին չենք պահելու. նրանք մեզ մոտ չեն գալիս: Նրանք գնում են դեպի լուսավոր, տաք, հարմարավետ Եվրոպա»,- որոշ ժամանակ առաջ ասել էր Բելառուսի նախագահը:

«Վերջին շաբաթը ծանր էր: Մենք հայտնվել ենք անպատրաստ վիճակում, նախկինում երբեք նման բանի չէինք հանդիպել»,- ասել է փախստականների ընդունման կենտրոնի ղեկավար Բեատրիս Բեռնոտենեն: Նա նույնիսկ չգիտի, թե ինչ կլինի, եթե հոսքն ավելի ինտենսիվ դառնա:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը