copy image url
Ավելին 5 տարի առաջ - 22:39 10-07-2021

Քուվեյթում մեքենաները ռեկորդային շոգից սկսել են հալվել

Քուվեյթում օդերևութաբանները գրանցել են օդի ռեկորդային ջերմաստիճանը: Ըստ Arab Times-ի՝ վերջին երկու օրվա ընթացքում երկրի մի քանի շրջաններում ջերմաստիճանը ստվերում հասել է մինչև 53.5 աստիճան ցելսիուսի:

Եղանակի հաշվետվությունները հաշվի չեն առնում օդի ջերմաստիճանը արևի ուղիղ ճառագայթների տակ, այնուամենայնիվ, ըստ տեղական ավտովարորդների՝ մեքենաների ջերմաչափը գրանցում է մինչև 65-70 աստիճան:

Աննորմալ շոգի պատճառով ստվերից դուրս կայանված շատ մեքենաներ սկսել են բառացիորեն հալվել, հալվել է նաև անիվների տակ գտնվող ասֆալտը: