copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:46 08-07-2021

Ինչու Փաշինյան-Պուտին հանդիպումը կայացավ ընտրություններից հետո. Ժողովուրդ

«Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

«Կարգավորման գործընթացը բավականին ծավալուն է, քանի որ դրան մաս են կազմում ապաշրջափակման բանակցությունները, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը. Հայաստանն ու Ռուսաստանը կարիք ունեին քննարկել այն բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են տարածաշրջանին»,- նշեց նա։

Նա ընդգծեց, թե նման հանդիպումները կարևոր են ապաշրջափակման համար, և քննարկման առաջնահերթ հարցեր են եղել՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ապաշրջափակումը ու խաղաղության հաստատումը։

Հավելենք, որ Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման աշխատանքներն արդեն մեկնարկում են։ Ինքնիշխանության ու ՀՀ-ում ՌԴ ազդեցության նվազեցման մասին ամենաբարձր գոռացող հեղափոխական իշխանությունը դարձել է ամենառուսահպատակը: ՌԴ-ն է թելադրում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու մեր երկրի անվտանգային օրակարգը: Փոխարենը ՀՀ-ն հայտարարում է հայկական բանակի թվակազմի փոքրացման մասին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը