copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 20:05 07-07-2021

Ամերիկյան ստարտափը նախատեսում է տարեկան 300 հրթիռ արձակել տիեզերք

Կալիֆոռնիայի Astra տիեզերական ստարտափը նախատեսում է ապագայում գրեթե ամեն օր փոքր հրթիռներ ուղեծիր դուրս բերել: 2020 թվականի դեկտեմբերին ստարտափը Ալյասկայից իր առաջին 12 մետրանոց Rocket 3.2 հրթիռն է արձակել տիեզերք, չնայած այն չէր հասել իր նախատեսված ուղեծրին: Այժմ ինժեներները նախագծային փոփոխություններ են կատարել Rocket 3.3 հրթիռում և նախատեսում են վերադառնալ այս ամառ:

«Մենք կսկսենք ամսական գործարկումներ այս աշնանը, և հաջորդ տարի նախատեսում ենք անցնել շաբաթական արձակման», - Space.com-ին ասել է գործադիր տնօրեն Քրիս Քեմփը: «Հետո մենք շաբաթական տիեզերական արձակումներից կանցնենք ամենօրյա արձակման կամ տարեկան շուրջ 300 արձակում»:

Վերլուծաբանների կարծիքով՝ տարեկան տիեզերական բեռների շուկան աճում է, և ընկերությունը նախատեսում է գրավել դրա մի մեծ մասը՝ հաճախորդներին ներգրավելով էժան, ճկուն արձակման հնարավորությամբ՝ օգտագործելով հրթիռներ, որոնք տեղավորվում են ստանդարտ տարայի մեջ: Նախատեսվում է, որ հրթիռները անընդհատ կատարելագործվելու են: Այսպիսով, Rocket 3 մոդելում առաջին փուլը կունենա հինգ Delphin շարժիչ, երկրորդում՝ մեկ Aether շարժիչ: Իսկ Rocket 4 հրթիռը, որը ծառայության կմտնի 2022 թվականին, առաջին փուլում կունենա միայն մեկ հզոր շարժիչ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով