copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 01:48 07-07-2021

ԵՎՐՈ-2020. Իտալիայի հավաքականը եզրափակչում է․ տեսանյութ

Եվրո-2020-ի կիսաեզրափակչում մրցեցին Իտալիայի և Իսպանիայի հավաքականները: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Իտալիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարերով հաղթեց Իսպանիայի ընտրանուն ու դուրս եկավ եզրափակիչ:

Առաջին խաղակեսն անցավ առանց գոլերի: Հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին բացեցին իտալացիները. աչքի ընկավ Ֆեդերիկո Կյեզան: 80-րդ րոպեին իսպանացիների կազմում հաշիվը հավասարեցրեց Ալվարո Մորատան:

Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի գրավում չարձանագրվեց: Լրացուցիչ 30 րոպեներում նույնպես թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասը և եզրափակչի առաջին մասնակիցը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարերով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին իտալացիները:

2 հավաքականներն էլ ձախողեցին առաջին հարվածը: Ալվարո Մորատան նույնպես վրիպեց: Հարվածաշարն ավարտվեց 4-2 հաշվով:

Այսպիսով, Իտալիան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Անգլիա - Դանիա զույգի հաղթողը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին։

<iframe width="790" height="444" src="https://www.youtube.com/embed/JgH4-60b1-A" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից