copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:19 02-07-2021

Թագուհի Թովմասյանը գումարային հայց չի՞ ներկայացրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին: Հունիսի 30-ին նրա հայցը մակագրվել է Երեւանի դատավոր Սերգեյ Սահակյանին: Թովմասյանը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ «փոխհատուցում վճարել», սակայն Թովմասյանի մտերիմներից տեղեկացանք, որ գումարային պահանջ չի ներկայացրել․ հավանաբար, վրիպակ է:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո Նազարյանը շշուկով արձագանքել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացված էր եղել, եւ այն լսելի էր դարձել բոլորին։ Իսկ Թովմասյանն ԱԺ ամբիոնից քննադատում էր իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումը` զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման վերաբերյալ։ Նազարյանի արտահայտությունից հետո Թովմասյանը պահանջեց հրապարակային ներողություն խնդրել իրենից։ Սակայն լրագրողների հետ զրույցում Նազարյանն ասաց, թե չի պատրաստվում ներողություն խնդրել։ «Տիկին Թովմասյանը նախ ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է իր թերթի թղթակիցը»,- ասել էր նա։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան