copy image url
Ներքին 5 տարի առաջ - 21:51 29-06-2021

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ

Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված:

Կարևոր է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը Ձեր ղեկավարությամբ իրականացվող բարեփոխումների քաղաքականությանը: Հիմա, երբ ընտրարշավն ավարտված է, ժամանակն է կենտրոնանալու քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության վրա: Այդ առումով հավաստում եմ բարեփոխումների գործընթացում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ հիմնվելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության չափորոշիչների վրա»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում