copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:52 04-08-2021

Հովնան արք. Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի եւ Մեքսիկայի հոգևոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Սրբազան հոր շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հիրավի, դուք ունեք ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահության քվեն և խորհրդարանական մեծամասնության լիակատար աջակցությունը կյանքի կոչելու մեր ժողովրդի անկեղծ սպասումները և ազգային նվիրական իղձերը։ Լիահույս ենք, որ նոր ձևավորվելիք կառավարությունը՝ Ձեր իսկ գլխավորությամբ, ուժերի գերագույն լարումով և համախմբմամբ ձեռնամուխ կլինեք Հայաստանի խաղաղության եւ անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, բանակաշինության և հարատեւ բարօրության ապահովման։ Առ Աստված աղոթքով Ձեզ մաղթում ենք ուժ և կորով, աստվածային իմաստություն եւ համբերություն, որպեսզի վճռականորեն և անշեղ կերպով իրագործեք մեր ազգի և պետության համար առաջնահերթություն հանդիսացող այնքա՜ն կենսական ծրագրերը։ Տերը թող զորավիգ լինի Ձեզ»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում