copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:01 25-06-2021

Կապան համայնքում մեկնարկել է ցորենի բերքահավաքը․ Կապանի համայնքապետարան

Ինչպես հայտնում են Կապանի համայնքապետարանից՝ Կապան համայնքում այսօրվանից ինտենսիվ կերպով մեկնարկել են ցորենի բերքահավաքի աշխատանքները:

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը դեռ անցած տարվանից իր առջև նպատակ էր դրել համայնքում չմշակվող և չօգտագործվող հող չթողնել, և դեգրադացումից փրկել արդեն իսկ ծառապատված, թփակալած և մամռակալած վարելահողերը, դրանով իսկ փորձելով օրինակ ծառայել գյուղացիներին, որպեսզի նրանց մեջ ևս արթնանա հողի տիրոջ զգացումը և սկսեն անձամբ մշակել իրենց սեփական հողերը։

Համայնքային այս նախաձեռնության իրականացումը չի դադարեցվել անգամ պատերազմի ժամանակ և այսօր կյանքի է կոչվել․ արդարացվել են սպասելիքները և համայնքն արդեն ունի իր առաջին բերքը։

Այսօր Գևորգ Փարսյանն անձամբ էր այցելել Սյունիք բնակավայր՝ ծանոթանալու բերքահավաքի ընթացքին, որտեղ և իրականացվում էր առաջին հունձը։ Այս հատվածում աշնանացան ցորենի արտերի միջին բերքատվությունը 1 հեկտարից կազմել է մոտ 4,3 տ (43 ցենտներ) բերք։

Ամենից շատ դիտված

22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին