copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:33 10-10-2021

Կապան համայնքում մշտական բնակություն հաստատած արցախցի 4 բազմազավակ ընտանիք ապահովվել է կացարանով

Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրով՝ Արցախից տեղահանված և Կապան համայնքում մշտական բնակություն հաստատած 4 բազմազավակ ընտանիք արդեն իսկ ապահովվել է կացարանով: Ընտանիքներին տրվել է նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ նրանց նախապատվության։ Սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման նպատակով ընտանիքներին աջակցություն է ցուցաբերել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ն՝ տրամադրելով խոշոր եղջերավոր կենդանիներ: Այս մասին տեղեկանում ենք Կապանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Աշխատանքային այցի շրջանակներում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալվել է Դավիթ Բեկ գյուղում բնակություն հաստատած Հովհաննիսյանների, Այվազյանների և Կարապետյանների ընտանիքներում, ծանոթացել նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել