copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:13 23-06-2021

Ալիևը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում. Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ–ում

ԵԽԽՎ-ի նիստում քննարկվել է մեդիա ազատության և քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ ՀՀ ԱԺ պատգամավոր, հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությանն ու դրա հետևանքով այդ երկրում մեծացած մարդասպան սերնդի խնդրին։

«Ադրբեջանի ղեկավարը խոսում է արցախյան վերջին պատերազմում իրենց հաղթանակի պատճառների մասին ու նշում, որ իրենք հաղթել են, որովհետև կարողացել են կրթել հայի հանդեպ ատելությամբ ու թշնամանքով մեծացած սերունդ, նա ճիշտ է, և այդ գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել ադրբեջանական մեդիաները, որոնք քարոզել և շարունակում են քարոզել հայատյացություն, բռնություն, ատելություն ու կեղծիք»,- ասել է Զոհրաբյանը։

Բերելով կոնկրետ օրինակներ` պատգամավորը նշել է, որ Ալիևը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում և ադրբեջանական ողջ լրատվադաշտը դա տարածում է, երբ 13-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ինքը ուզում է դառնալ դիպուկահար, որ հային սպանի, դա դառնում է այդ երկրի մեդիայի թոփ թեման։ Այս քարոզչության արդյունքն, ըստ Զոհրաբյանի, 44-օրյա արյունալի պատերազմի զարհուրելի պատկերն էր։

«Այս օրերին Ադրբեջանում ընթանում է հայ զինվորների դատավարությունը, որոնց Ադրբեջանը ներկայացնում է որպես ահաբեկիչներ և դիվերսանտներ, ու ադրբեջանական ողջ մեդիան լցված է այդ անբարո դատական նիստերի կեղծիքն ու ապատեղեկատվություն տարածելով, ու հիմա մենք ի՞նչ ճշգրիտ տեղեկատվության ու հասարակությանը fake news-ից պաշտպանելու մասին ենք խոսում»,– եվրոպացի խորհրդարանականներին հարց է ուղղել Զոհրաբյանը` հավելելով, որ Ադրբեջանի մեդիան ամեն օր ողողված է հայ ռազմագերիներին խոշտանգող և նվաստացնող տեսանյութերով և այդ ամենը ողջունող հանրային կարծիքով։

Զոհրաբյանը կոչ է արել շատ ավելի խիստ օրենսդրական կարգավորումներ սահմանել ԵԽ անդամ երկրներում fake news-երով ատելության և թշնամանքի տոտալ քարոզի համար՝ ատելությունն ու ազգամիջյան թշնամանքի հրահրումը համարելով Եվրոպայի լրջագույն մարտահրավերներից մեկը։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը